Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Կեղծ նարատիվ

Կեղծ նարատիվ
16.04.2023 | 23:49

Աննախադեպ ցցուն են Հայաստանի ներսում օտարերկրյա քարոզչական աշխատանքի հետևանքները։

Պատերազմի մեջ գտնվող երկրներում սովորաբար հասարակությունը միասնականության մեծ արդյունքներ է ցուցադրում անգամ ամենաանիմաստ հարցերում։

Սա այն դեպքն է, երբ հասարակությունը տեր է կանգնում և՛ ճիշտ, և՛ սխալ, և՛ մարդասիրական, և՛ ոչ մարդասիրական դրսևորումներին, որովհետև խնդիրն է` միասնաբար հաղթահարել մարտահրավերները։

Մեզ մոտ բաժանվում ենք մասերի ու պատրաստ ենք իրար ոչնչացնել՝ սեփական «մտքերի» ճշմարտությունը ապացուցելու սին նպատակով։ Ու սա անում են հատկապես իրենց կիրթ և քաղաքակրթված համարողները՝ իրենց կարծիքից տարբեր կարծիք ունեցողներին համարելով հետամնաց, վնասակար և այլն։

Կե՜ղծ նարատիվ:

Սուն Ցզին ասում էր. «Եթե տիրակալի և ժողովրդի մտքերը նույնն են, ապա ես կկանգնեմ նրա կողքին, որովհետև նա կհաղթի։ Եթե տիրակալի և ժողովրդի մտքերը, նպատակները տարբեր են, ես կհեռանամ նրանից, որովհետև հազար անգամ կռվի, հազար անգամ էլ նա կպարտվի»:

Երկրի իմիջը ոչ թե սին շոուներով է ձևավորվում, այլ քաղաքական մշակույթով, կրթական համակարգով, գիտական, տեխնոլոգիական առաջընթացով, սեփական սահմանները պաշտպանելու կարողությամբ, բարեկեցության մակարդակով, ուրույն մշակույթով, ուրույն գրականությամբ, սեփական պատմությունը մատուցելու կարողությամբ, ուղեղների ներհոսքի համար պայմաններ ստեղծելով, որակյալ և քո սեփական արժեքները ի ցույց դնող ֆիլմարտադրությամբ, էթնիկ երաժշտության պատշաճ մատուցմամբ, ուրույն քաղաքակրթական արժեքների արտահանմամբ։ Սա կոչվում է «փափուկ ուժ»:

Իսկ ձեր ասած «երկրի իմիջը տուժեց» նարատիվը ինքնին կեղծ է, քանի որ կապ չունի երկրի գրավչության անկման կամ նվազման հետ, քանի որ դա ունի այլ պարամետրեր։

Մինչդեռ թշնամու «փափուկ ուժի» ազդեցությունը շատերի վրա անկասկած զգալի է, հատկապես նրանց, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են թուրքերի հետ կազմակերպված սեմինարներին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2585

Մեկնաբանություններ